գլխավոր Սպորտ Նուրմագոմեդովը հաղթեց Գեթջիին և հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Նուրմագոմեդովը հաղթեց Գեթջիին և հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակ տարավ Ջասթին Գեթջիի նկատմամբ UFC 254-ում։

ենամարտի երկրորդ ռաունդում, Նուրմագոմեդովը «եռանկյունի» հնարք կատարեց, որից հետո Գեթջին ընդունեց իր պարտությունը:

Այսպիսով, ռուսաստանցի մարզիկը երրորդ անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտին: Նա հաղթել է 29 մենամարտերում և կրել ՝ 0 պարտություն:

Հաղթանակից հետո Խաբիբը հայտարարեց, որ սա նրա վերջին մենամարտն էր։ 32-ամյա մարզիկը նշեց, որ այլևս չի մենամարտելու, քանի որ նրա մայրը չի ցանկանում, որ որդին մենամարտի առանց հոր։ Նուրմագամեդովի հայրը մահացել էր ամիսներ առաջ կորոնավիրուսից։