գլխավոր Քաղաքականություն Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին...

Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին ներկայացրեց իրավիճակը

Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում: Սրա վերաբերյալ տեղեկացրել ենք նաև մեր գործընկերներին»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով հարցերին, նշեց, որ, երբ զորքերը նման հեռավորության վրա են գտնվում միմյանցից, դա  լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ՝ թեկուզ տեղային բախումների, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ:

 «Նաև դրանից ելնելով է, որ հայաստանյան ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպեսզի տեղային սուբյեկտիվ դրսևորումներից հնարավորինս զերծ մնանք»,-ասաց Սանոսյանը:

Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին Գեղարքունիքի մարզի՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր: