գլխավոր Շոուբիզնես Պուգաչովան երեխաների հետ մեկնել է Ռուսաստանից. լրատվամիջոցներ

Պուգաչովան երեխաների հետ մեկնել է Ռուսաստանից. լրատվամիջոցներ

Երգչուհի Ալլա Պուգաչովան Ռուսաստանից կրկին մեկնել է Իսրայել՝ երկրում մնալով մեկ ամսից էլ պակաս։ Երգչուհուն նկատել են «Վնուկովո» օդանավակայանում՝ երեխաների հետ։

«Նրան երեխաների հետ նկատել են «Վնուկովո» օդանավակայանում: Այնտեղից նա թռավ Իսրայել, որտեղ անցկացրել էր մի քանի ամիս։ Նախնական տվյալներով՝ երգչուհին հետադարձ տոմս չի ունեցել»,- հայտնում է Հինգերորդ ալիքը՝ վկայակոչելով սեփական տվյալները։

Պուգաչովայի վերադարձը Ռուսաստան առանց սկանդալների չի անցել: Նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ճանաչվել է օտարերկրյա գործակալ, իսկ երգչուհին, որն ամիսներ շարունակ լռում էր, սոցցանցերում պահանջել է, որ ամուսնու հետևից իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչեն։

Նշենք, որ Պուգաչովան և Գալկինը հրապարակավ դեմ են արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության դեմ: