գլխավոր Աշխարհ Ֆրանսիան, հակակառավարական ցույցերի ֆոնին, քննադատել է Իրանին. Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր...

Ֆրանսիան, հակակառավարական ցույցերի ֆոնին, քննադատել է Իրանին. Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Իրանի իշխանությունները Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն և բողոք հայտնել՝ կապված Իսլամական Հանրապետության դեմ Ֆրանսիայի կառավարության քննադատության հետ։ 

Ֆրանսիական իշխանությունների քննադատությունը կապված է Իրանի փոխոստիկանության կողմից բերման ենթարկված 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ զանգվածային բողոքի ցույցերի հետ։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Պաշտոնական Թեհրանին վրդովվեցրել է «Ֆրանսիայի ԱԳՆ-ի միջամտողական հայտարարությունը և Փարիզում բողոքի ակցիաներին ֆրանսիացի երեք դիվանագետների մասնակցությունը», ասվում է Իրանի գերատեսչությունների հաղորդագրության մեջ։

Իրանհի ոստիկանությունն Ամինիին ձերբակալել է սեպտեմբերի 13-ին՝ նրան մեղադրելով հիջաբը ոչ պատշաճ կրելու համար: Աղջկան տարել են ոստիկանական բաժանմունք «բացատրական զրույցի համար»։ Այնտեղից աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ Ամինին մահացել է։ Մահացածի ընտանիքը և իրանական ընդդիմությունը կարծում են, որ մահվան պատճառ են դարձել ոստիկանական բաժանմունքում իբր աղջկա կրած ծեծը։ Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ և օր օրի նոր թափ են ստանում։ Ոստիկանության հետ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել։