գլխավոր Տեխնո BMW-ն ներկայացրել է XM հիբրիդային սուպեր-քրոսովերը (լուսանկարներ)

BMW-ն ներկայացրել է XM հիբրիդային սուպեր-քրոսովերը (լուսանկարներ)

BMW M դիվիզիոնի 50-ամյակի կապակցությամբ գերմանական արտադրողը ներկայացրել է նոր BMW XM հիբրիդային սուպեր-քրոսովերը, գրում է ixbt.com կայքը:

Նոր BMW XM-ը կառուցված է հիբրիդային հարթակի վրա, որը բաղկացած է 4,4 լիտրանոց V8 բենզինային շարժիչից՝ 489 ձիաուժ հզորությամբ և 196 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից:

0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է 4,3 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կամ 270 կմ/ժ՝ կախված կոնֆիգուրացիայից: 25,7 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը թույլ է տալիս քրոսովերին մաքուր էլեկտրականությամբ վարել մինչև 88 կմ:

BMW XM-ի արտադրությունը կսկսվի այս տարվա դեկտեմբերին, իսկ 2023 թվականի գարնանը այն հասանելի կլինի աշխարհի դիլերներին։ Նորույթի հիմնական շուկաները կլինեն ԱՄՆ-ն, Չինաստանը և Մերձավոր Արևելքը:

Представлен суперкроссовер BMW XM — первый M-гибрид в истории