գլխավոր Կրթություն Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն...

Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ աշխատավարձ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ուսուցչի տարակարգի շնորհման համակարգը արդյունավետ չի եղել։

Նոր կարգով նախատեսվում է տարակարգի մեխանիզմը փոխկապակցել ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կա  չափանիշներին, որոնք հաստատվել են այս տարի։

«Սրանով նաև հնարավորություն ենք ունենում ներդնել ուսուցչի աշխատանքային կարիերայի կամ աշխատանքային առաջխաղացման մոտեցում։ Ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավելավճար ստանալ՝ 5 տարի ժամկետով»,-նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է․ ուսուցիչն ինքն է որոշում՝ բարձրացնել իր աշխատավարձը, թե ոչ։

«Եվ տարակարգերը, և ատեստավորումը պետք է 5 տարվա ցիկլով լինի և ամեն անգամ պետք է աշխատավարձի ավելի բարձր ստանդարտներ գործեն։ 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։