գլխավոր Աշխարհ Նրանք ազատության կարիք ունեն. Անջելինա Ջոլին աջակցություն է հայտնել է Իրանում բողոքի...

Նրանք ազատության կարիք ունեն. Անջելինա Ջոլին աջակցություն է հայտնել է Իրանում բողոքի ակցիաներ իրականացնող կանանց

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին աջակցել է իրանցի կանանց՝ երկրում բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

Ստեղծված իրավիճակի մասին աստղը խոսել է Instagram-ում:

«Հարգանքս Իրանի խիզախ, հանդուգն և անվախ կանանց: Բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ գոյատևել և դիմադրել են, այսօր դուրս են գալիս փողոց։ Կանայք կարիք չունեն վերակրթվելու՝ իրենց բարոյականությունն ու մարմինը վերահսկելու համար: Նրանք ազատության կարիք ունեն՝ ապրելու և շնչելու առանց բռնության և սպառնալիքների»,- գրել է Ջոլին։

Իրանում ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: