գլխավոր Աշխարհ Ռուսաստանը Ղազախստանի հետ սահմանին մոբիլիզացիայի կետ կբացի. սահմանին ՌԴ-ից հեռանալ ցանկացողների մի...

Ռուսաստանը Ղազախստանի հետ սահմանին մոբիլիզացիայի կետ կբացի. սահմանին ՌԴ-ից հեռանալ ցանկացողների մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել

Առաջիկա օրերին ՌԴ Աստրախանի մարզում՝ Ղազախստանի հետ սահմանին, զորահավաքային կետ կստեղծվի, հայտնում է news.ru-ն:

Նշվում է, որ «Կարաուզեկ» անցակետում, որը դեպի Ղազախստան ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական անցակետն է, Ռուսաստանից հեռանալ ցանկացողների մի քանի կիլոմետրանոց շարք է գոյացել։

«Առաջիկա օրերին Ղազախստանի հետ սահմանին կստեղծվի մասնակի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ՝ ծանուցագրերի տրամադրմամբ»,- հայտնել են մարզի ղեկավարի վարչակազմից։

Նշենք, որ նախկինում մոբիլիզացիայի ժամանակավոր կետ է բացվել ռուս-վրացական սահմանին: