գլխավոր Աշխարհ Սեպտեմբերի 30-ին Կրեմլում կստորագրվեն ՌԴ կազմում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ներառման...

Սեպտեմբերի 30-ին Կրեմլում կստորագրվեն ՌԴ կազմում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ներառման պայմանագրերը. Պուտինը հանդես կգա ելույթով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ռուսաստանին նոր տարածքների միացման մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Կրեմլում, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Վաղը Կրեմլի պալատում՝ Գեորգիևյան դահլիճում, ժամը 15:00-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների ներառման մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Այս միջոցառմանը կլինի նախագահ Պուտինի ծավալուն ելույթը»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ դա կլինի Դաշնային ժողովին նախագահի ուղերձից տարբերվող ձևաչափ։

Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է մարդկանց 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։