գլխավոր Աշխարհ Թրամփն առաջարկել է գլխավորել խումբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների համար

Թրամփն առաջարկել է գլխավորել խումբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է առաջնորդել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման համար թիմը, գրում է businessinsider.com-ը:

Truth Social սոցցանցային հարթակում մի քանի գրառումներում Թրամփը կրկնել է իր պնդումը, որ ուկրաինական պատերազմը երբեք չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ և առաջարկեր իրավիճակի լուծումներ։

«Եղեք ռազմավարական, եղեք խելացի, սկսեք բանակցային գործարք հիմա։ Երկու կողմերն էլ դրա կարիքն ունեն և ցանկանում են։ Խաղասեղանին ամբողջ աշխարհն է: Ես գլխավորե՞մ խումբը»,- գրել է Թրամփը: