գլխավոր Գլխավոր Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով բացատրեց մարտական գործողությունների ընթացքը

Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով բացատրեց մարտական գործողությունների ընթացքը

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են
  • Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։
  • Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրությից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։
  • Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։
  • Ընդհանուր առմամբ այսօր համեմատաբար թեժ մարտեր տեղի չեն ունեցել.
  • Երեկ երեկոյան դուք տեսաք տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ի մի ստորաբաժանումը մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը ձորերը։
  • Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասով, ապա մենք բնականաբար առաջինը դրա մասին կհայտնենք, եթե ոչ, ապա ոչինչ չեմ կարող ասել այս պահին։
  • Չեմ կարող ասել՝ երեկ Ստեփանակերտին ինչով են հարվածել, որովհետև հարձակման միջոցները շատ տարբեր են լինում։ Չեմ կարծում, որ եղել է կոնկրետ ինքնաթիռ։
  • Պատերազմը սաստիկ է, դաժան է, մարտական գործողությունները շատ խիտ, հագեցած, դինամիկ են։ Խնդրում եմ՝ հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։ Մեր հաջողությունները մենք ներկայացնում ենք, մեր դժվարությունները ներկայացնում ենք։ Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի, անհույս է։