գլխավոր Գլխավոր Էրդողանը պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը. Ելիսեյան պալատ

Էրդողանը պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատից հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անընդունելի արտահայտություններ է թույլ  տվել իր ֆրանսիացի գործընկերոջ հասցեին և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը:

«Նախագահ Էրդողանի արտահայտություններն անընդունելի են: Կոպտությունը դա լուծում չէ: Մենք կոչ ենք անում Էրդողանին փոխել իր քաղաքական կուրսը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսակի հարաբերություններում»,- France-Presse-ի փոխանցմամբ ասել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Ելիսեյան պալատի աշխատակազմից հայտնում են, որ Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին, խորհրդակցությունների համար, կապված Էրդողանի վերջին արտահայտությունների հետ:

Ավելի վաղ Էրդողանը խորհուրդ էր տվել նախագահ Մակրոնին հոգեբույժի մոտ գնալ: