գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում առաջին անգամ կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը

ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում առաջին անգամ կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը

ՀԱՊԿ ուժերն առաջին անգամ կմշակեն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակի վերացումը Ղազախստանում ընթացող վարժանքների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ближнее зарубежье-ն՝ թելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,– նշել են գերատեսչությունից: