գլխավոր Քաղաքականություն Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Կլաարն անդրադարձել է սահմանային նոր էսկալացիային

Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Կլաարն անդրադարձել է սահմանային նոր էսկալացիային

Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ::

«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել», – նշել է Կլաարը Twitter-ում։