գլխավոր Աշխարհ Բաղդադում բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 անվտանգության աշխատակից

Բաղդադում բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 անվտանգության աշխատակից

Չորեքշաբթի օրը Բաղդադում ցուցարարների հետ բախումների ընթացքում իրաքյան անվտանգության ուժերի ավելի քան 100 անդամ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Իրաքի անվտանգության տնօրինության մամուլի ծառայությունը։

«Այսօր մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել են չորս սպա և անվտանգության ուժերի 118 անդամ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է իրաքյան INA գործակալությունը։ Անվտանգության վարչությունը նաև նշել է, որ Իրաքի մայրաքաղաքում ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է նաև 11 խաղաղ բնակիչ։

Իրաքի անվտանգության ղոկավարությունը ցույցերի մասնակիցներին կոչ է արել հավատարիմ մնալ ելույթների խաղաղ բնույթին և հետևել ոստիկանության ցուցումներին նման գործողությունների համար նախատեսված վայրերի վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը «կանաչ գոտին», որը գտնվում է Բաղդադի կենտրոնում, երկու անգամ հրթիռակոծվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՏԱՍՍ-ը, առաջին դեպքում ռմբակոծության հետևանքով տուժել էր յոթ մարդ, այդ թվում՝ մեկ սպա և ուժայինների երկու անդամ։