գլխավոր Քաղաքականություն Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն. Էդմոն Մարուքյան...

Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն. Էդմոն Մարուքյան 24news.am (տեսանյութ)

Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ Հայաստանի տարածքներ ներխուժելը հստակ հետևանքներ է ունենալու, Ալիևի վերջը վատ է լինելու, և ըստ միջազգային իրավունքի մենք ունենք իրավունք ուժով ետ մղելու թշնամիներին, եթե իհարկե, դիվանագիտական միջոցները անարդյունավետ են դառնում։ 

Մարուքյանը նաև հակադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նշելով, թե ՀՀ-ն չի կապիտուլացվել, քանի որ կապիտուլյացիան իրավական հասկացություն է, իսկ այդ առումով Ճապոնիայի հետ համեմատվելը սխալ է։ 

Խոսելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին Մարուքյանը նշել է, որ մենք պետք է արագ լուծենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը ու կնքենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, իսկ Արցախի հարցում հիմա չենք կարող լավ բանաձև ստանալ, այսինքն՝ կարգավիճակը պետք է թողնենք ապագային։ Ըստ նրա՝ այս երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթացք ունենան։ 

Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարծիքով, Ռուսաստանի ազդեցությունը նվազել է տարածաշրջանում, փոխարենը Թուրքիայինն ու Ադրբեջանինը` մեծացել, այս առումով չենք կարող չաշխատել այլ ուժերի հետ, բացի այդ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեզ լուրջ քաղաքական աջակցություն են ցուցաբերում։