գլխավոր Քաղաքականություն Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպումն ավարտվել է. ArmLur.am

Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպումն ավարտվել է. ArmLur.am

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումը, որը տևել է գրեթե 4 ժամ: Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Փաշինյանը պատգամավորներին հայտնել է ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցի մանրամասները:

«Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավորները հարցեր են ուղղել նաև նրան: Միրզոյանը պատգամավորներին հայտնել է, թե ինչ հանդիպումներ է ունենում և ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերում արտասահմանյան գործընկերների հետ: Մեր տեղեկություններով հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները»,- գրել է կայքը: