գլխավոր Աշխարհ Ուկրաինական զինուժը հարված է հասցրել Խերսոնի համալսարանին, կան տուժածներ. տեսանյութ

Ուկրաինական զինուժը հարված է հասցրել Խերսոնի համալսարանին, կան տուժածներ. տեսանյութ

Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայի զորքը հրթիռային հարված է հասցրել Խերսոնի կենտրոնին, ավերվել է պոլիտեխնիկական համալսարանի շենքերից մեկը, կան տուժածներ։

«Ուսումնական հաստատությունը գնդակոծվել է, մոտակայքում մանկական խաղահրապարակներ կան։ Աշխատանքից մարդկանց տուն գնալու, երեխաների հետ զբոսնելու ժամ էր», – հայտնել է նա։

Նշվում է, որ ՈւԶՈւ–ն սկզբում երկու հարված է հասցրել, այնուհետև անմիջապես նկարահանման պահին ևս չորս հարված է եղել։

Հրթիռակոծության հետևանքով տուժածներ կան, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում քաղաքի հիվանդանոցներում։