գլխավոր Քաղաքականություն Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ

Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ: Հայտնում են ՀՀ ԱԽ-ից։

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: 

Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր: