գլխավոր Իրադարձային ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Ջերմուկ և Գորիս քաղաքներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։

Чрезвычайный и полномочный посол России Сергей Копыркин и Военный и военно-воздушный атташе при Посольстве Вячеслав Косов вместе с Командующим Объединенной группировкой войск ВЫ РА и ВС РФ Тиграном Парваняном посетили города Джермук и Горис (28 сентября 2022). - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022

«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծության հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,– ասված է հաղորդագրությունում:

Чрезвычайный и полномочный посол России Сергей Копыркин и Военный и военно-воздушный атташе при Посольстве Вячеслав Косов вместе с Командующим Объединенной группировкой войск ВЫ РА и ВС РФ Тиграном Парваняном посетили города Джермук и Горис (28 сентября 2022). - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022

Կոպիրկինն այցելել է նաև Գորիս քաղաքում ռուսական 102-րդ ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր:

Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել դեսպանությանն առընթեր ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովի և Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ։