գլխավոր Սպորտ Լա լիգա․ Ռեալը վստահ հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը...

Լա լիգա․ Ռեալը վստահ հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում երկրի գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվել էր «Բարսելոնային»։

Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին։ «Արքայական» ակումբին առաջ մղեց Ֆեդե Վալվերդեն։ 8-րդ րոպեին կատալոնացիները հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Անսու Ֆատին։

63-րդ րոպեին Սերխիո Ռամոսը անվրեպ իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոցն ու առաջ մղեց իր թիմին։ Խաղավերջում «Ռեալի» առավելությունը շոշափելի դարձրեց Լուկա Մոդրիչը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 13-ի, գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։