գլխավոր Աշխարհ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով 14 մարդ է տուժել

Ուկրաինայի հետ սահմանին գտնվող շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով 14 մարդ է տուժել

Բելգորոդի շրջանի Վալույսկի քաղաքային թաղամասում զինամթերքի պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինային սահմանակից շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է Lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ բոլոր տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Գլադկովն ընդգծել է, որ զինամթերքի պայթեցման պատճառը եղել է մարդկային գործոնը։ Ներկա պահին պայթյունի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, որոնք պարզում են դեպքի հանգամանքները։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել էին Բելգորոդի Զիբորովկա գյուղը։ Գլադկովի խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Վնաս են ստացել երկու ավտոմեքենա, հինգ սեփական տնային տնտեսություն, ինչպես նաև դպրոցի տանիքը։ Նահանգապետը ցուցադրել է նաև ավերածությունների կադրերը։