գլխավոր Աշխարհ Սարսափելի կադրեր՝ Հիմալայներից. ձնահյուսի հետևանքով մարդիկ են զոհվել, կան վիրավորներ (տեսանյութ)

Սարսափելի կադրեր՝ Հիմալայներից. ձնահյուսի հետևանքով մարդիկ են զոհվել, կան վիրավորներ (տեսանյութ)

Սարսափելի կադրեր են հրապարակվել Հիմալայներից, որոնցում երևում է, թե ինչպես է լեռներից իջած ձնահյուսը մի քանի մարդու կյանք խլում: 

Ինչպես գրում է Readovka-ն՝ ողբերգությունը տեղի է ունեցել Նեպալում՝ Մանասլու լեռան վրա (բարձրությունը՝ 8156 մետր)՝ լեռներից իջած ձնահյուսի հետևանքով զոհվել է հայտնի 49-ամյա ալպինիստ Հիլարի Նելսոնը և մի քանի այլ մարդիկ, իսկ շատերը ծանր վիրավորվել են։

Կադրերում երեւում են ձնահյուսի հետեւանքները եւ Վիկտորյա Բոնյան, ով կարողացել է ֆիքսել միջադեպի ամենասարսափելի պահերը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ցած գլորվում մարդկանց մարմինները, ապա՝ նրանց թթվածնի բալոնները: