գլխավոր Իրավունք «Եռաբլուրում» ոստիկանների կողմից բռնի բերման ենթարկված, զոհված զինծառայողների ծնողներից հինգը տուժող կճանաչվեն....

«Եռաբլուրում» ոստիկանների կողմից բռնի բերման ենթարկված, զոհված զինծառայողների ծնողներից հինգը տուժող կճանաչվեն. «Փաստինֆո»

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողները քրեական վարույթի շրջանակներում տուժող են ճանաչվում։ Այս պահին ՔԿ Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ընթանում է 44-օրյա պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մոր՝ տիկին Գոհարի հարցաքննությունը՝ տուժողի կարգավիճակում։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ տուժողներն իրենց ցուցմունքներում հայտնում են մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները՝ արձանագրելով, որ մարմնական վնասվածք պատճառելու անգամ հիմք և առիթ չի եղել, որևէ օրինական պահանջ իրենց չի առաջադրվել՝ «Եռաբլուրը» լքելու վերաբերյալ, իրենք հանգիստ նստած է եղել, մոտեցել են և առանց որևէ բան ասելու բերման են ենթարկել, որի ընթացքում ստացել են բազմաթիվ վնասվածքներ։

«Ընդ որում, հիմա տիկին Գոհարի հետ ենք հարցաքննության, տիկին Գոհարի ձեռքին անգամ պատռվածք, քերծվածք վերք կա»,- նշել է Հովհաննիսյանը։

Քննիչի որոշմամբ այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, վաղը տուժողները կներկայանան նաև փորձաքննության, սակայն մինչ այդ, նկատի ունենալով, որ տուժողների հարցաքննությունը կարող է մի քանի օր տևել, զոհված զինծառայողների ծնողները, որոնք տուժել էին ոստիկանության ծառայողների գործողություններից, դեպքից անմիջապես հետո դիմել էին բուժհաստատություն, որտեղ արձանագրվել են մարմնական վնասվածքները։ Հարցաքննության ընթացքում ծնողները նկարագրել են ոստիկաններին, բացի այդ, տեսանյութերում էլ նրանք հստակ երևում են։ Քրեական վարույթի շրջանակներում ընդհանուր առմամբ տուժող պետք է ճանաչվի հինգ ծնող, որոնք մարմնական վնասվածքներ են ստացել բերման ենթարկվելու ընթացքում, ինչի առթիվ հաղորդում են ներկայացրել։

Մանրամասները՝ կայքում: