գլխավոր Աշխարհ Պետդուման արտահերթ նիստ կանցկացնի՝ տարածքները ՌԴ-ին միացնելու որոշումն ընդունելու համար. օրը հայտնի...

Պետդուման արտահերթ նիստ կանցկացնի՝ տարածքները ՌԴ-ին միացնելու որոշումն ընդունելու համար. օրը հայտնի է

Հոկտեմբերի 3-ին Պետդուման արտահերթ նիստ է գումարելու, որպեսզի որոշումներ ընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը;

Ակնկալվում է, որ Դաշնային խորհուրդը որոշմանը հավանություն կտա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին։

Ռուսասկան կողմի հաղորդմամբ՝ անցկացված հանրաքվեներում շուրջ 90 տոկոսը Ռուսաստանին միավորվելու կողմ է քվեարկել։

Ուկրաինան, ԱՄՆ-ն, Արևմուտքը, Թուրքիան  հանրաքվեները չեն ընդունում։