գլխավոր Աշխարհ Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի Աբխազիա այցի պատճառով

Թբիլիսիում Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի Աբխազիա այցի պատճառով

Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, հայտնել է «Իմեդի» պորտալը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։

«Իմեդի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ծրագրում է նոտա հղել բելառուս դիվանագետին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։

Չորեքշաբթի Լուկաշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Աբխազիա։ Նա հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Բելառուսի ղեկավարը նշել է, որ Մինսկը ձգտում է ոչ թե պարզապես բարեկամության կամուրջ հաստատել Աբխազիայի հետ, այլ շատ լուրջ հարաբերություններ։

Նախագահների հանդիպման օրակարգում են հարաբերությունների ամրապնդման հարցերը, համաշխարհային օրակարգը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։