գլխավոր Աշխարհ Զելենսկին մեկնաբանել է հանրաքվեների արդյունքները

Զելենսկին մեկնաբանել է հանրաքվեների արդյունքները

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի առցանց ելույթում անդրադարձել է Դոնբասի հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքներին ու հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում բանակցել Մոսկվայի հետ:

«Ռուսաստանի կողմից այս կեղծ հանրաքվեներն ընդունելը Ղրիմի սցենարի իրականացում է, ուկրաինական տարածքը բռնակցելու հերթական փորձ, իսկ դա նշանակում է, որ մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ոչինչ չունենք»,- ասել է Զելենսկին։

Նա նաև կոչ է արել «աշխարհի բոլոր երկրներին» ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները դատապարտել են Մոսկվային հայտարարությունից հետո, թե Ուկրաինայի չորս շրջանների բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանին միանալուն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ խոստացել էր, որ Արևմուտքը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի միացումը։

Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեները սկսվել են սեպտեմբերի 23-ին՝ միաժամանակ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում: Քվեարկությունն ավարտվել է, և ըստ արդյունքների՝  Զապորոժիեի շրջանում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 93,11%-ը, Խերսոնի շրջանում՝ 87,05%-ը, Լուգանսկի բնակիչների 98,42%-ը պաշտպանել է Ռուսաստանին միավորվելը, Դոնեցկում էլ ընտրողների 99,23%-ն է քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։