գլխավոր Իրադարձային Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «ֆեյսբուքում» որոշ մանրամասներ է հայտնել անցած գիշեր Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի մասին։

«Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո»,– գրել է նա` հավելելով, որ վթարը տեղի է ունեցել ոչ իր մեղքով։

Ըստ նրա` հանդիպակաց երթևեկելի գոտուց բարձր արագությամբ իր մեքենային է բախվել մեկ այլ մեքենա։

Սափեյանը հայտնել է, որ ինքը դուրս է գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունը լավ է, շուտով կվերադառնա աշխատանքի։ Իսկ հորեղբոր դուստրը վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի, վիճակը կայուն է։