գլխավոր Հասարակություն «Սուրմալուի» սեփականատերը դիմելու է կիսափլուզված շենքի ապամոնտաժման համար․ քաղաքապետարան

«Սուրմալուի» սեփականատերը դիմելու է կիսափլուզված շենքի ապամոնտաժման համար․ քաղաքապետարան

«Սուրմալուի» սեփականատիրոջ կողմից նախագիծ է պատրաստվում քաղաքապետարան ներկայացնելու համար կիսափլուզված շենքի ապամոնտաժման վերաբերյալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Քաղաքապետարանը թույլտվություն է տալիս քանդման աշխատանքներ իրականացնելու համար, սեփականատիրոջ կողմից նախագիծ է պատրաստվում, մոտակա օրերս պետք է մուտք անի քաղաքապետարան, քաղաքապետարանը թույլտվություն տա, եւ արդեն սեփականատերն էլ իր միջոցներով քանդումն իրականացնի։ Քաղաքապետարանը լիազորություն չուներ այդտեղ, պետք է սեփականատիրոջ կողմից դիմում լիներ։ Բացի այդ քրեական գործ էր հարուցված, երկար ժամանակ քննություն էր ընթանում, եւ որպես քննության առարկա հնարավոր չէր մինչեւ եզրակացությունը քանդել»,- նշել է Սարգսյանը։