գլխավոր Գիտություն ՆԱՍԱ-ի տիեզերանավը բախվել է Դիմորֆ աստերոիդին

ՆԱՍԱ-ի տիեզերանավը բախվել է Դիմորֆ աստերոիդին

ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը մխրճվել է Դիմորֆ աստերոիդի մեջ, որը գտնվել է Երկրից 10,9 մլն կմ հեռավորության վրա: Տիեզերանավը հարվածել է աստերոիդին դրա կենտրոնից ընդամենը 17 մետր հեռավորության վրա։

«Մոլորակային պաշտպանության մեր առաջին փորձարկումը հաջող է անցել», – նշել է Ջոնս Հոփկինսի համալսարանում DART առաքելության համակարգային ինժեներ Ելենա Ադամսը:

Dart տիեզերանավի վրա տեղադրված տեսախցիկն արձանագրել է աստերոիդի հարվածելուն նախորդած րոպեները. Դիմորֆը հայտնվել է կադրում, խոշոր քարերն ու բարդ դետալները երևացել են հենց այն պահին, երբ ՆԱՍԱ-ն կորցրել է տիեզերանավի ազդանշանը: Բախումից առաջ Dart-ից արձակված առանձին տիեզերանավը նույնպես լուսանկարներ է արել:

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը 610 կգ քաշ ունեցող DART–ը (Double Asteroid Redirection Test) արձակել է «SpaceX Falcon 9» հրթիռով 2021 թվականի նոյեմբերի 24–ին հատուկ նպատակով՝ ֆուտբոլային մարզադաշտի չափ ունեցող աստերոիդին 22 526 կմ/ժ արագությամբ բախվելու համար, որպեսզի բեկի նրա ուղեգիծը

Դիմորֆ աստերոիդը տիեզերանավից բախումից 11 վայրկյան առաջ. լուսանկարն արվել է 42 մղոն (68 կիլոմետր) հեռավորությունից ու վերջինն է, որում երևում են տիեզերական մարմինները - Sputnik Արմենիա

Դիմորֆ աստերոիդը տիեզերանավից բախումից 11 վայրկյան առաջ. լուսանկարն արվել է 42 մղոն (68 կիլոմետր) հեռավորությունից ու վերջինն է, որում երևում են տիեզերական մարմինները

Didymos» աստերոիդի ու «Dimorphos» ուղեծրային արջակած արբանյակի լույսի պատկերը - Sputnik Արմենիա

Didymos» աստերոիդի ու «Dimorphos» ուղեծրային արջակած արբանյակի լույսի պատկերը

Դիմորֆ աստերոիդի արբանյակի վերջին ամբողջական պատկերը, որը ստացվել է NASA Dart առաքելության շրջանակում DRACO պատկերների ձևավորման սարքի միջոցով, աստերոիդից մոտավորապես 7 մղոն (12 կիլոմետր) հեռավորությունից` բախումից 2 վայրկյան առաջ - Sputnik Արմենիա

Դիմորֆ աստերոիդի արբանյակի վերջին ամբողջական պատկերը, որը ստացվել է NASA Dart առաքելության շրջանակում DRACO պատկերների ձևավորման սարքի միջոցով, աստերոիդից մոտավորապես 7 մղոն (12 կիլոմետր) հեռավորությունից` բախումից 2 վայրկյան առաջ

DART–ը Didymos–ի երկակի համակարգին բախվելուց առաջ - Sputnik Արմենիա

DART–ը Didymos–ի երկակի համակարգին բախվելուց առաջ

Տեխնիկական մասնագետները պատրաստվում են ՆԱՍԱ–ի տիեզերանավի տեղափոխմանը - Sputnik Արմենիա

Տեխնիկական մասնագետները պատրաստվում են ՆԱՍԱ–ի տիեզերանավի տեղափոխմանը

ՆԱՍԱ–ի DART զոնդը (աջ կողմում), որն ուղևորվում է Դիդիմոսի շուրջ պտտվող Դիմորֆ աստերոիդի (ձախ կողմում) հետ բախման - Sputnik Արմենիա

ՆԱՍԱ–ի DART զոնդը (աջ կողմում), որն ուղևորվում է Դիդիմոսի շուրջ պտտվող Դիմորֆ աստերոիդի (ձախ կողմում) հետ բախման

Դիդիմոս աստերոիդը (ձախից վերում) և նրա արբանյակ Դիմորֆոսը՝ ՆԱՍԱ-ի DART տիեզերանավի հետ բախվելուց մոտավորապես 2,5 րոպե առաջ - Sputnik Արմենիա


Դիդիմոս աստերոիդը (ձախից վերում) և նրա արբանյակ Դիմորֆոսը՝ ՆԱՍԱ-ի DART տիեզերանավի հետ բախվելուց մոտավորապես 2,5 րոպե առաջ

ՆԱՍԱ–ի ուղիղ հեռարձակումից արված այս պատկերում տիեզերանավը մխրճվում է աստերոիդի մեջ - Sputnik Արմենիա

ՆԱՍԱ–ի ուղիղ հեռարձակումից արված այս պատկերում տիեզերանավը մխրճվում է աստերոիդի մեջ