գլխավոր Միջազգային Ուկրաինան 2,8 մլրդ դոլար կստանա ԱՄՀ-ից

Ուկրաինան 2,8 մլրդ դոլար կստանա ԱՄՀ-ից

Ուկրաինան կարողացել է պայմանավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ և այս տարի 2,8 մլրդ դոլար կստանա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նա կառավարության նիստում ասել է, որ Կիևը բանակցել է ԱՄՀ-ի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

«Եվ մեզ վստահեցրել են, որ նրանք կշարունակեն են աջակցել Ուկրաինային։ ԱՄՀ-ի հետ մենք պայմանավորվածություն ունենք նոր հատուկ ծրագրի ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ։ Ակնկալում ենք, որ Ուկրաինայի գծով առաքելությունը աշխատանքը կսկսի արդեն հոկտեմբերին, իսկ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի։ Այս տարի Ուկրաինան ԱՄՀ–ից ընդհանուր առմամբ 2,8 մլրդ դոլար կստանա»,-հայտարարել է կառավարության ղեկավարը։

Շմիգալը նաև նշել է, որ ձմեռային շրջանում գազ գնելու համար Ուկրաինան ևս 500 մլն դոլար կստանա Մեծ Բրիտանիայից:

Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Արևմուտքը ծրագրում է փոխարինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ռոգովը նման եզրահանգում է արել` ելնելով այն հանգամանքից, որ արևմտյան մամուլում ավելի ու ավելի հաճախ են սկսում հիշատակել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։