գլխավոր Միջազգային Ստոլտենբերգը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մեծ հավանականություն չի տեսնում

Ստոլտենբերգը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մեծ հավանականություն չի տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունում միջուկային զենք կիրառելու հավանականությունը մեծ չէ, բայց հորդորել է լուրջ վերաբերվել դրան: Նա իր տեսակետը հայտնել է «Եվրախորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք»» խմբակցության նիստում։ Ստոլտենբերգի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է.

«Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամիները կարող են շրջվել իրենց կողմ»։

«Մեր ուղերձն այն է, որ միջուկային զենքի ցանկացած կիրառում միանգամայն անընդունելի է, այն ամբողջովին կփոխի հակամարտության բնույթը։ Եվ Ռուսաստանը պետք է իմանա, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել… Ես չեմ խոսում այն մասին, որ միջուկային զենքի կիրառման մեծ հավանականություն կա… Բայց երբ մենք ամեն անգամ տեսնում ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի նման հռետորաբանությունը, դա պետք է ամենայն լրջությամբ ընդունենք», – ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ նման զենքի կիրառումը լուրջ հետևանքներ կունենա։