գլխավոր Իրադարձային Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցի

Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցի

հետաքրքրության բարձր մակարդակի» պատճառով։

«Այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանին ավելացել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը։ Հանրային հետաքրքրությունից ելնելով՝ մենք ձեզ կտեղեկացնենք վերջին 10 օրվա տվյալների մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-22-ն ամեն օր Վրաստան է մուտք գործել եւ մեկնել շուրջ 6,6 հազար ռուսաստանցի, իսկ սեպտեմբերի 23-ից ՌԴ-ից մուտք գործող քաղաքացիների թիվը սկսել է գերազանցել 9 հազարը: