գլխավոր Իրադարձային Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից...

Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրամիության պատվիրակություն Twitter-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության մեջ ասված է.

«Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը։ Բազմաթիվ երիտասարդների կորուստը մեծ վիշտ և ցավ է։ Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ այդ ամենն էլ չի կրկնվի»։