գլխավոր Իրադարձային Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ տեքստով խոսեց Հայաստանի երկրորդ խորհրդայնացման մասին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ տեքստով խոսեց Հայաստանի երկրորդ խորհրդայնացման մասին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ տեքստով խոսեց Հայաստանի երկրորդ խորհրդայնացման մասին: 101 տարի խաղաղ ապրելու և 71 տարի երկիր կառուցելու թեզերն այդ մասին էին վկայում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Առաջին նախագահը որպես օրինակ բերեց 1920 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը փաստացի կորցրեց սուվերենությունը։ Այդ պահին խորհրդայնացումը դրական լուծում ներկայացրեց, որը 101 տարի խաղաղություն է բերել։ Նա ասում է, որ սա տարբերակ է, եկեք գնանք այդ ճանապարհով։ Հայաստանում ցավոք շատերն են դա լուծում համարում՝ եկենք միանանք Ռուսաստանին, պրծնենք ձևակերպմամբ։ Ամեն ինչ, սակայն այդքան էլ հեշտ չէ։ Ռուսաստանն ինքը բազմաթիվ խնդիրներ ունի, Ուկրաինան օրինակ։ Մեղմ տարբերակը միութենական պետությունն է, Ռուսաստան-Բելառուսի օրինակով։ Սակայն ամեն ինչից առաջ դու պետք է քո սուբյեկտայնությունը բարձրացնես, բանակդ հզորացնես, հետո տեսնես թե դրսում հարաբերություններ զարգացնելու ինչ տարբերակներ կան»,-նշել է քաղաքագետը։

Նրա բնորոշմամբ, երեկվա հարցազրույցով Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ ժողովրդին վախեցնելու, համոզելու արշավին, որ դատապարտված ենք։ Տեր-Պետրոսյանն ուզում է 20 տարի անց սխալ հանել ուժերին, որոնք ստիպեցին իրեն հրաժարական տալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․