գլխավոր Իրադարձային ՌԴ–ին միանալու օգտին է արտահայտվել ԼԺՀ-ի բնակիչների գրեթե 98 տոկոսը. տվյալներ տեղամասերից

ՌԴ–ին միանալու օգտին է արտահայտվել ԼԺՀ-ի բնակիչների գրեթե 98 տոկոսը. տվյալներ տեղամասերից

ՌԴ-ի ընտրատեղամասերում ձայների 51,76%-ի հաշվարկից հետո ԼԺՀ-ի՝ Ռուսաստանի կազմ մտնելու օգտին քվեարկել է մարդկանց 97,93%-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 147399, դեմ՝ 2385 մարդ։

Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։

Հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։

Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները: