գլխավոր Իրադարձային Ֆրանսիան կավելացնի ռազմական բյուջեն

Ֆրանսիան կավելացնի ռազմական բյուջեն

Ֆրանսիան բանակի ֆինանսավորման համար 2023 թվականին ռազմական բյուջեն կավելացնի մինչև 44 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության զինված ուժերի նախարարությանը։

«2023 թվականին ֆրանսիական բանակի բյուջեն կավելանա վեցերորդ անգամ անընդմեջ և կկազմի 43,9 մլրդ եվրո»,— նշել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում:Ֆրանսիական բանակի ծախսերը, այսպիսով, 2022 թվականի համեմատ կաճեն երեք միլիարդ եվրոյով:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ ռազմական ծախսերը կավելանան առնվազն 52 մլրդ ֆունտ ստեռլինգով (56 մլրդ դոլար) «ռուսական ագրեսիային» ի պատասխան: Նրա խոսքով` մինչև 2030 թվականը տարեկան պաշտպանական բյուջեն կկազմի շուրջ 100 միլիարդ ֆունտ ստեռլինգ (109 միլիարդ դոլար), ինչը 52 միլիարդով ավել է ընթացիկ գումարից, որը պաշտպանության նախարարը հսկայական է անվանել։