գլխավոր Իրադարձային 44-օրյա պատերազմում զոհված Սեւակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․ նա զոհվել է...

44-օրյա պատերազմում զոհված Սեւակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․ նա զոհվել է վիրավորներին օգնություն ցույց տալիս․ News.am

44-օրյա պատերազմում զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Սեւակ Ալեքսանյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կդառնար 22 տարեկան։

Սեւակը բանակ էր զորակոչվել 2019 թ․ հունվարի 31-ին։ Ծառայում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։

Սեւակ Ալեքսանյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում։

«Սեւակը վարորդ էր։ Պատերազմի ժամանակ իր մեքենայով վիրավորներին տեղափոխել էր հոսպիտալներ, կրակահերթերի տակից հանել։ Այդ օրն էլ, երբ օգնելիս է եղել զինվորներին, զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իր հետ վերջին անգամ կապ էինք հաստատել հոկտեմբերի 7-ին։ Մեզ վստահեցնում էր, որ շատ հանգիստ վայրում է, հեռու թեժ կետերից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Սեւակի հորեղբոր աղջիկը՝ Արփինե Ալեքսանյանը։