գլխավոր Իրադարձային Շոյգուն անձամբ է ստուգել զորակոչվածների պատրաստության ընթացքը

Շոյգուն անձամբ է ստուգել զորակոչվածների պատրաստության ընթացքը

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարաններում ստուգել է պահեստազորից զորակոչված ռուսաստանցիների նախապատրաստման ընթացքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շոյգուն անձամբ է ստուգել կրակային, մարտավարական և բժշկական պատրաստության գործնական պարապմունքները: Պարապմունքներն անցկացվում են բարձր ինտենսիվությամբ, այդ թվում` գիշերային ժամերին։Ռազմական գերատեսչության ղեկավարը հրամանատարության հատուկ ուշադրությունն է հրավիրել մոբիլիզացված անձանց տեղակայման պայմանների և ինչպես զորամասում, այնպես էլ զինափորձարաններում նրանց տաք սննդով ապահովելու վրա:

Ռազմական զինափորձարանում գերատեսչության ղեկավարը նաև լսել է պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկա Եվկուրովի և ՌԴ ԶՈւ մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Իվան Բուվալցևի զեկույցները զորակոչվածների կողմից տարբեր ռազմական մասնագիտությունների գծով մարտական պատրաստության դասընթաց անցնելու, ինչպես նաև ստորաբաժանումների կազմում հետագա մարտական ներդաշնակման մասին:

Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել սեպտեմբերի 21-ից: Ինչպես ավելի վաղ նշել էր Սերգեյ Շոյգուն, այն անհրաժեշտ է 1000 կմ երկարությամբ շփման գծի և Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկողության համար: Զորահավաքի ընթացքում զորակոչվելու է ընդհանուր առմամբ 300 հազար պահեստազորային, դա ՌԴ-ի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին է։