գլխավոր Իրադարձային ՃՏՊ՝ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՃՏՊ՝ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 07:53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Արմավիր քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։