գլխավոր Քաղաքականություն Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար

Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար

Հունաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում փոխադարձ ընդունելի լուծումներին հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ այսօր այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

«Միջազգային իրավունքը կտակարանն է միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում՝ նոր ապագայի համար այս տարածաշրջանում»,-ասել է նա։

Դենդիասը նաև ընդգծել է՝ խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի սպառնալիքի կիրառման պարագայում։

«Ուզում եմ հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, ովքեր փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Ուզում եմ նշել այդպիսի մի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ», – հայտարարել է հույն նախարարը։