գլխավոր Գիտություն ՆԱՍԱ-ի զոնդը գիտափորձի շրջանակում բախվել է Դիմորֆ երկնաքարին (տեսանյութ)

ՆԱՍԱ-ի զոնդը գիտափորձի շրջանակում բախվել է Դիմորֆ երկնաքարին (տեսանյութ)

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերական զոնդը բախվել է Դիմորֆ երկնաքարին, գրում է BBC-ն:

Սա մարդկության առաջին փորձն է՝ փոխելու երկնային մարմնի հետագիծը և մշակելու մոլորակների պաշտպանության մեխանիզմը։

Բախումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 3:14-ին: Զոնդի թռիչքը հեռարձակվել է ուղիղ եթերում։

Գիտական փորձի շրջանակում ՆԱՍԱ-ն փորձել է պարզել, թե հնարավո՞ր է արդյոք փոխել երկնային մարմնի հետագիծը՝ նրան տիեզերական զոնդով հարվածելով։

Սա մի բան է, որը պետք է արվի, անհրաժեշտության դեպքում, պարզապես երկնաքարին մի փոքր մղել և ապագայում փոխել դրա դիրքը տիեզերքում՝ Երկրին հարվածելուց խուսափելու համար:Այդ նպատակով ընտրվել է մոտ 780 մետր տրամագծով երկրամերձ Դիդիմ աստերոիդը և նրա արբանյակը՝ 163 մետրանոց Դիմորֆը։ Այս երկնաքարերից ոչ մեկը վտանգ չի ներկայացնում մոլորակի համար։