գլխավոր Եղանակ Մի քանի օր անձրև չի գա, օդի ջերմաստիճանն էլ կշարունակի բարձրանալ. եղանակի...

Մի քանի օր անձրև չի գա, օդի ջերմաստիճանն էլ կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Այսօր և առաջիկա չորս օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:

Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում (+30-ից 33), ամենացածրը` Գեղարքունիքում (+20-ից 23)։

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 27-29, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմանում։