գլխավոր Հասարակություն 19 տեղամասում վերահաշվարկի, իսկ 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ դիմումներ...

19 տեղամասում վերահաշվարկի, իսկ 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ դիմումներ են ստացվել

2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 11.00-ն: 

Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմում է ստացվել 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: 

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ից: