գլխավոր Իրադարձային Մեր տղաներին սպանել է իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն. զոհվածների...

Մեր տղաներին սպանել է իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն. զոհվածների ծնողները գիշերել են «Եռաբլուրում»

Մենք ինչպես հայտարարել էինք, երեկ ժամը 23-ից «Եռաբլուրում» ենք գտնվում. մեր կոչին արձագանքել են բազմահազար քաղաքացիներ: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը է՝ Արա Ռոստոմյանը:

«Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել, որևէ սադրանք չի եղել։ Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքների խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ հորդորեցինք՝ մի մոտեցեք:  Մոտ մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Մենք իրենց հորդորեցինք մի մոտեցեք և մի արեք այդ արարողությունը, բայց իրենք չլսեցին, տեսանք, թե ինչ եղավ: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար մարդիկ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին։ Մի քանի պատգամավորներ ասել էին՝ գնանք, տեսնեք, որ ծնողն է մեր դեմը կանգնում: Մենք ոչ մեկի դեմ չենք կանգնում: Մենք ամբողջ հայ ժողովրդին ասում ենք՝ եկեք, սա համայն հայությանն է, սրբավայր է, բոլորը պարտավոր են գալ, խոնարհվել: Մենք միայն ասում ենք, որ Հայաստանում գտնվողն թուրքերը չգան, մտնեն «Եռաբլուր»: Շատերը ուզում են ծնողներին իրար դեմ հանելով ասել՝  մեր տղաներն էլ են այստեղ: Եկեք ձեր տղաների ոտ, ոչ մեկը ձեզ չի արգելում, բայց չենք ուզում շոուի համար գան: Մեր տղաներին սպանել է այս իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն: Մենք նոր փոսեր ենք տեսնում օրական»,- ասել է Արա Ռոստոմյանը: