գլխավոր Իրադարձային «Վերին Լարսի» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի․ տեսանյութ

«Վերին Լարսի» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի․ տեսանյութ

Քաղաքացիներին կթույլատրվի ոտքով հատել «Վերին Լարսի» անցակետը։ Որոշումը կայացրել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սերգեևը «Վերին Լարս» անցակետում արտագնա խորհրդակցության ժամանակ։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող թեթև մարդատար ավտոմեքենաների հոսքը աճել է։ Չնայած ձեռնարկվող միջոցներին՝իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Պահանջվում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Խորհրդատվության ընթացքում որոշվել է նաև հակաիրավական վարքագծի և կոնֆլիկտային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցման նպատակով անցակետում զինկոմիսարիատի զորահավաքային կետ տեղադրել։