գլխավոր Պատահարներ Ավտովթար Սարդարապատ-Նոր Արմավիր ճաանապարհին. հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է

Ավտովթար Սարդարապատ-Նոր Արմավիր ճաանապարհին. հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է

Այսօր ժամը 07։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը պարզվում է։