գլխավոր Եղանակ Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Տեղեկացվում է, որ քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022

Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում սեպտեմբերի 27–ի գիշերը եղել է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +24….+26 աստիճան։