գլխավոր Սպորտ Ալեքսանդր Ուսիկը պատմել է, թե ինչպես են իրեն առաջարկել պարտվել մեծ գումարի...

Ալեքսանդր Ուսիկը պատմել է, թե ինչպես են իրեն առաջարկել պարտվել մեծ գումարի դիմաց

Ուկրաինացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBA Super, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իրեն առաջարկել են պարտվել գումարի դիմաց։

«Նրանք մոտեցան ինձ և ասացին՝ «Ահա քեզ գումարը, դու պետք է վաճառես եզրափակիչը»: Ես ասացի, որ գումարը շատ լավ բան է, բայց ես պատմություն ունեմ այստեղ: Հարցրեցին՝ գումարը չի՞ հետաքրքրում»: Ես պատասխանեցի՝ «Այս ձևաչափով՝ ոչ»»,- նշել է Ուսիկը հարցազրույցներից մեկում։

Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ ու բոլորը հաղթել է։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր օգոստոսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով բրիտանացի Էնթոնի Ջոշուային։