գլխավոր Քաղաքականություն Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլիացիայի է ենթարկվել. Տեր-Պետրոսյան

Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլիացիայի է ենթարկվել. Տեր-Պետրոսյան

Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագիր չունեն, այո՛ դա կապիտուլիացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլիացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլիացիայի է ենթարկվել… Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլիացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան:

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

«Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները։ Եթե այսօր հնարավոր է դեռ քիչ թե շատ տանելի լուծում, եթե այսպես շարունակենք, ներքին խռովություններ են, ամեն մարդ իրեն Հայաստանի հաջորդ նախագահ է զգում, սրանով ավելի բարդացնելու ենք, ավելի թուլանալու ենք, գնալով ավելի են մեծանալու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից»,-ասել է առաջին նախագահը։